Սերգեյ Շաքարյանց. Կովկասի շուրջ «հրթիռային ճգնաժամ է»![]() 1 մարտի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Կովկասում արդեն 2008թվականից կատարվող իրադարձությունները դադարել են զուտ տարածաշրջանային լինել, դրանք հարկավոր է դիտարկել արդեն գլոբալ քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ քաղաքագետի, գլոբալ ուժային կենտրոնների, առաջին հերթին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պայքար է գնում հակահրթիռային համալիրների տեղակայման շուրջ: «ԱՄՆ-ն մտադիր է իր ՀՀՊ համալիրները տեղակայել Ռումինիայում, Թուրքիայում, ինչին ի պատասխան ՌԴ ռազմական ղեկավարությունը չի բացառել, որ ռուսական հակահրթիռային համալիրները կարող են տեղակայվել ԱՊՀ որոշ երկրներում: Ռուսական կողմը չի բացառել, որ C-400 համալիրները կարող են տեղակայվել նաեւ Իրանում»,-նշել է նա: Հաշվի առնելով վերոնշյալը, ըստ Շաքարյանցի, այժմ Կովկասում, անկախ տարածաշրջանի երկրների կամքից, «հրթիռային ճգնաժամ է» առաջանում եւ ոչ ոք դեռեւս չգիտի, գերտերություններից բացի իհարկե, երբ այն կվերջանա: Քաղաքագետը նշել է, որ այդ գլոբալ գործընթացների ֆոնի վրա այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական սահմանի բացումը եւ նույնիսկ Իրանի միջուկային դոսյեն երկրորդական դեր է կատարում: Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ Շաքարյանցը նշել է, որ քանի դեռ չի լուծվել «հրթիռային ճգնաժամը» ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ, վերոնշյալ հարցերը ավելի շուտ կսառեցվեն, քան կլուծվեն: «Սակայն պետք չէ բացառել, որ Ադրբեջանը զգալով իր անելանելի վիճակը, կարող է Վրաստանի օրինակով վերսկսել ռազմական գործողությունները»,-ասել է փորձագետը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, Շաքարյանցը նշել է, որ դրանից շատ են վախենում թուրքական ազգայնականները, քանի որ տվյալ պահի դրությամբ Հայաստանին սահմանակից թուրքական տարածաշրջանների քրդացում է տեղի ունենում: «Ըստ թուրք ազգայնամոլների, միանգամայն հնարավոր է, որ հայերն ու քրդերը միավորվեն ինչ-որ նպատակի շուրջ, ինչը հակասում է Թուրքիայի ազգային շահերին»,-ասել է Շաքարյանցը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |