Վլադիմիր Գրիգորյան. Կարծում եմ, որ շարունակելու եմ զբաղվել լեռնադահուկային սպորտով![]() 1 մարտի 2010 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հաշմանդամային հայկական ազգալին ֆեդերացիան մարտի 3-ին Ծաղկաձորում անցկացրել է լեռնադահուկային սպորտաձեւի ֆեդերացիայի առաջնություն սահմանափակ հնարավորությունների տեր անձանց միջեւ: «Հսկայական ոլորավայրէջք» (1200մ հեռավորություն) առաջնությանը մասնակցում էին 13 լեռնադահուկորդներ: Վլադիմիր Գրիգորյանը դարձել է հաղթող թույլ տեսողություն ունեցող մասնակիցների շարքում, իսկ տեղաշարժման դժվարություններ ունեցող մասնակիցների շարքում հաղթող է դարձել Գեւորգ Շահվերդյանը: PanARMENIAN.Net ի թղթակցին Վլադիմիր Գրիգորյանն ասել է, որ այդ սպորտաձեւով զբաղվում է ընդամենը 3 շաբաթ. «Չէի սպասում, որ ես կդառնամ հաղթող, քանի որ իմ բոլոր մրցակիցներն ուժեղ էին: Կարծում եմ, որ կշարունակեմ զբաղվել լեռնադահուկային սպորտով, հատկապես, որ արդեն արդյունք կա»,- ասել է Գրիգորյանը: Իննամյա Ռոբերտ Հավհաննիսյանն առաջնության ամենակրտսեր մասնակիցն էր: Նա տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով լեռնադահուկորդների խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը: «Ես զբաղվում եմ նաեւ լողով, եւ սպորտն ինձ շատ է օգնում: Կփորձեմ հաջորդ տարի հաղթող դառնալ»,- ասել է Հովհաննիսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |