«ԳԱԶՊՐՈՄԸ» ԿՍԿՍԻ ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը կսկսի գազ մատակարարել Հայաստան: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ ստորագրվել է համապատասխան համաձայնագիր` հինգ տարի ժամկետով: Նրա խոսքերով` նման երկարաժամկետ համաձայնագրի ստորագրումը երկնագույն վառելիքի կայուն գների լրացուցիչ երաշխիք է ապահովում: Նախարարը հիշեցրել է, որ մինչ այդ Հայաստանին բնական վառելիք մատակարարող մենաշնորհատեր էր հանդիսանում «Իտերա» ընկերությունը: Այժմ այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը հավասար ծավալով գազ կմատակարարի Հայաստան, տեղեկացրել է Արմեն Մովսիսյանը` չբացառելով հավանականությունը, որ մոտակա հեռանկարում «Գազպրոմ» ընկերությունը կարող է ամբողջությամբ դուրս մղել «Իտերային» հայկական շուկայից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---