Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը Փարիզ ԵԱՀԿ ՄԽ հետ հանդիպման դեռեւս ծրագրված չէ 3 մարտի 2010 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ` ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման միջնորդների հետ հանդիպման նախատեսված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մարտի 6-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: ![]() ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |