Ամերիկացի սնոուբորդիստուհիները Հայաստանում վարպետության դասեր են անցկացնելու

Ամերիկացի սնոուբորդիստուհիները Հայաստանում վարպետության դասեր են անցկացնելու

PanARMENIAN.Net - SportsUnited գրասենյակի Կրթական եւ մշակութային պետդեպարտամենտի ամերիկյան բյուրոն «Ռոքսի» թիմի հետ համատեղ մարտի 3-7-ը Հայաստանում անցկացնելու է սնոուբորդի սպորտային միջոցառում: Հայաստան են ժամանել Ամբեր Ստոկհաուսը եւ Էրին Կոմստոկը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Պետդեպարտամենտի մամլո ծառայությունից, հնգօրյա այցի ընթացքում Ստոկհաուսը եւ Կոմստոկը կլինեն Երեւանում եւ Ծաղկաձորում: Երեւանում նրանք հանդիպելու են դպրոցակնների եւ ուսանողների հետ, իսկ Ծաղկաձորում անցկացնելու են երկու սեմինար, կազմակերպելու են ցուցահանդես եւ հանդես են գալու որպես սպորտային միջոցառման մրցավարներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---