Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդ. Բարաք Օբաման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 4 մարտի 2010 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը սխալ է համարում այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` չարտասանելով «ցեղասպանություն» բառեզրը: Ինչպես ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ, անհրաժեշտ է ձերբազատվել միջազգային հանրության շրջանում արմատավորված այն թյուր ընկալումից, թե ԱՄՆ նախագահը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի արտասանել «ցեղասպանություն» բառեզրը: «Ցեղասպանություն» բառեզրը համեմատաբար նոր տերմին է, սահմանման հեղինակը հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն է, որը շրջանառության մեջ դրեց այդ տերմինը 1944 թվականին: Մինչ այդ ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդը տալիս էր իր անվանումները` «Հոլոքոսթ» եւ Մեծ Եղեռն: «Բարաք Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» հայերեն տերմինը, որն առավել ժամանակակից «ցեղասպանություն» տերմինի հոմանիշն է»,-ասվում է հայտարարության մեջ: Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է նաեւ, որ «Մեծ եղեռն» բառեզրը օգտագործվել է 2 անգամ եւ որակվել է որպես հայ ժողովրդի ոչնչացման փորձ: «Ակնհայտ է , որ «Մեծ եղեռն» բառեզրը ԱՄՆ նախագահն օգտագործել է այն նույն իմաստով, որով օգտագործում ենք մենք` հայերս: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը ապագայում հանցագործությունների կանխարգելման համար, մենք համարում ենք, որ ժամանակն է իրերն իրենց անունով կոչել եւ դատապարտել «Մեղ եղեռնը»` հստակ որակելով այն որպես ցեղասպանություն եւ բացառելով որեւէ երկիմաստություն: Այս առնչությամբ, մենք բոլորս բարձր ենք գնահատում ԱՄՆ կոգրեսի նախաձեռնությունը եւ կոչ ենք անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,-ասվում է փաստաթղթում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |