ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կառաջադրվի Հայոց ցեղասպանության մասին հարցը 4 մարտի 2010 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հարցն այն մասին, թե արդյոք պետք է 1915-1923թթ. հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչել, կրկին քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում, գրում է The New York Times-ը: «Թե հայերը` Ցեղասպանության մասին բանաձեւի կողմնակիցները, թե հակառակորդները` թուրքերը, չորեքշաբթի օրը հայտարարեցին, որ նախորդ քվեարկությունից ի վեր իրադրությունը փոխվել է առավելապես Օբամայի դիրքորոշման ազդեցությամբ»,- գրում է թերթի տեսաբանը: Ի տարբերություն 2007 թվականի, թուրքական կողմը չի զգում, որ ԱՄՆ վարչակազմը նրա կողմից է, նկատեց թուրք պատգամավոր Սուաթ Քինիքլիօղլուն: «Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր կողմից հայտնեց, որ իր կազմակերպությունը վստահ է բանաձեւի ընդունման հարցում»,- գրում է թերթը: Ներկայիս վարչակազմը այդ դրույթի դեմ չի արտահայտվել, ընդգծեց նա, մինչդեռ 2007 թվականին պետքարտուղար Ռայսը եւ պաշտպանության նախարար Գեյթսը, անհանգստանալով Իրաքի հարցում Թուրքիայի հետ համագործակցության համար, բանաձեւի դեմ կտրուկ բողոքներով նամակ հղեցին Կոնգրես: Այժմ, պնդում է թուրքական կողմը, քվեարկությունը կարող է վնասել Անկարայի հարաբերություններին ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ հետ: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |