ACA-ն շնորհակալություն է հայտնում կոնգրեսականներին 252 բանաձեւի ընդունման համար 5 մարտի 2010 - 01:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհուրդը` ACA, շնորհակալություն է հայտնում այն կոնգրեսականներին, որոնք մարտի 4-ին արտաքին գործերի հանձնաժողովի քվերակության ժամանակ հաստատել են Հայոց ցեղասպանության 252 բանաձեւը` չնայած նախագահի եւ Պետդեպարտամենտի հակազդեցությանը: «Կոնգրեսականների մեծամասնությունը կողմ է քվեարկել բանաձեւի համար, քանի որ նրանք հավատում են, որ ճշմարտությունը մեր կողմն է: Մենք հուսով ենք, որ մոտ ժամանակները բանաձեւը դրվելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը»,- ասել է ACA գործադիր խորհրդի անդամ Սեւակ Խաչատրյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովում քվեարկությունից հետո բանաձեւը դրվելու է Ներկայացուցիչների պալատի վերջնական քվեարկության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |