ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ 7 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացման համար հիմք նախապատրաստելու հնարավորությունների վերաբերայալ: Զրուցակիցները կքննարկեն նաեւ միջազգային ահաբեկության հիմնախնդիրը: Սա կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների հոգեւոր վարչության ղեկավարի թվով հինգերորդ հանդիպումը: Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Կաթողիկոս Վազգեն Առաջինին 1988 եւ 1993 թվականներին Ռոստովի Դոնում (Ռուսատան) եւ Մոնթրեում(Շվեյցարիա): 1995 թվականին Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ կայացել է ադրբեջանական հոգեւորականների առաջնորդի հանդիպումը Կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ: 2000 թցականի նոյեմբերին Շեյհ-ուլ-իսլամը Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |