Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու 7 մարտի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու: Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի մամլո ծառայությունից հայտնում են, որ այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել այն ժամանակ, երբ Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ծոցի երկրներ: Դուբայում եւ Աբու Դաբիում Նորին սրբությունը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների, Աբու Դաբիում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ: Արամ Ա-ի եւ ԱՄԷ-ի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եկեղեցու կառուցման համար հայկական համայնքին 3000 քառ/կմ հողատարածք հատկացնելու մասին: ![]() ![]() Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ Առաքելական եկեղեցու անկախ վարչական միավոր է: Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո են գտնվում Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Իրանի եւ ԱՄՆ-ի ՀԱԵ եպիսկոպոսությունները: Հայոց ցեղասպանությունից հետո 1920 թ.-ից տասը տարի շարունակ կաթողիկոսությունը տեղից տեղ էր տեղափոխվում, եւ 1930 թ. վերջնականապես հաստատվում է Անթալիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |