Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան այս շաբաթ չի սպասվում 9 մարտի 2010 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան չի ակնկալվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Կրմելի մամլո ծառայությունում: Միեւնույն ժամանակ, մամլո ծառայությունում չեն հերքել, եւ չեն հաստատել ՌԴ նախագահի Երեւան այցելելու հնարավորությունը: Ավելի վաղ PanARMENIAN.Net ին Մոսկվայում իրազեկ աղբյուրներից հայտնի էր դարձել, որ օրերս հնարավոր է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան: Աղբյուրը նշել էր, որ ներկայումս ՌԴ նախագահը գտնվում է Սոչիում եւ նրա այցն Երեւան ավելի քան հավանական է` հավելելով, որ այցի ձեւաչափը դեռեւս հայտնի չէ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |