ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ 6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ այսօր կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան չի կարող ենթադրել անգամ, որ Ղարաբաղը որեւէ մեկի կողմից կարող է ընկալվել որպես միջազգային ահաբեկությանը կամ թմրաբիզնեսին առնչություն ունեցող երկիր: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են հակամարտության կարգավորման բանակցությունների ֆորմատի հարցում` եւ Մոսկվայում, եւ Երեւանում գտնում են, որ տվյալ փուլում բանակցություններին, որոնք ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, Եվրոպայի Խորհրդի մասնակցության անհրաժեշտությունը չկա:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |