Հայաստանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովին![]() 8 մարտի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցեց «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, համաժողովի ընթացքում Գեւորգյանը հանդես եկավ ելույթով: Հայկական պատվիրակությունը մասնակցեց տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված «Ազգային արժույթներով հաշվարկների խթանում: ԱՊՀ-ում առեւտրային եւ ներդրումային գործարքների ակտիվացման նոր հնարավորություններ», «Գործարար հետաքրքրություններ եւ ինտեգրման գործընթացի հետագա զարգացում ԱՊՀ անդամ երկրներում», «Նորարարությունը` որպես տնտեսության զարգացման խթան», «Նորարարական մոտեցումներ` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը (շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ այլն)», «Նորարարությունը` որպես դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մատչելիության միջոց» թեմաներով կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրեց հայկական կողմի շահերը եւ տեսակետները: ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Ա. Գեւորգյանը Մոսկվայում մասնակցեց նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |