ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ 6 դեկտեմբերի 2001 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը` այսօր հանդիպել է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած մամալո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ հայ-ռուսական կապերը այսօր հաջողությամբ զարգանում են բոլոր ուղղություններով: Մասնավորապես, նա բավարար է համարել երկու դաշնակից երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այցի ընթացքում հայկական խորհրդայնական պատվիրակության անդամները կհանդիպեն խմբակցությունների ղեկավարների ու դումայի միջազգային, ԱՊՀ գործերի, հայրենակիցների հետ կապերի, պաշտպանության կոմիտեների ներկայացուոցիչների հետ: Երեկ Ազգային ժողովի պատգամավորները մասնակցել են Մոսկվայի լեզվաբանական համալսարանի հիման վրա ստեղծված Հայոց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացման արարողությանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |