ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՄԱՆԻՍԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ 6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Սրվել է իրավիճակը Վրաստանի Դմանիսիի շրջանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավայի խոսքերով` Դմանիսիում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել վրացական խորհրդարանում ծագած սկանդալը: «Քաղաքացիների միություն» կուսակցության ցուցակներով ընտրված պատգամավոր Դավիթ Մագրաձեն` հրաժարվել է պատգամավորի մանդատից:Խորհրդարանում ազատված տեղը պետք է զբաղեցներ ցուցակով հաջորդ պատգամավորության թեկնածուն: Այդ թեկնածուն Դմանիսի շրջանի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Միքաել Մահմուդովն էր: Սակայն, պարզվել է, որ «Քաղաքացիների միություն» ղեկավարությունը դեռեւս մարտին կարգադրություն է ստորագրել Միքաել Մահմուդովին ցուցակից հանելու մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |