Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ներդրումային բաղադրիչի ապահովման համար կստեղծվի ՊՈԱԿ11 մարտի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը 2010 թվականի մարտի 11-ին որոշում է կայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին: Ինչպես նիստում նշեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գ.Սարգսյանը, ՊՈԱԿ-ը կկատարի տվյալ նախագծի իրականացման ֆինանսական ապահովումը: 2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Այդպիսով մեկնարկեց մի ծրագիր, որը թույլ կտա Հայաստանին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ կարեւոր դեր ստանձնել տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների իրականացման մեջ, ինչպես նաեւ միանալ Սեւծովյան օղակային ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է հասնել 1,5 մլրդ դոլարի: Իրանական բանկերը եւս պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը: ![]() «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիր 2010 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը, որը հաշվարկված է մինչեւ 2017 թ.: Դրանով մեկնարկ տրվեց մի ծրագրի, որը Հայաստանին թույլ կտա ապագայում մեղմացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, թույլ կտա, որպեսզի Հայաստանը կարեւոր դեր խաղա տարածաշրջանում որպես տարանցիկ երկիր եւ միանա Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: Ողջ նախագծի արժեքը կարող է մեկուկես միլիարդ դոլարի հասնել: Իրանական բանկերը նույնպես պատրաստ են ֆինանսավորել ավտոմայրուղու առանձին հատվածների շինարարությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |