Հայաստանի կառավարությունը մերժել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը11 մարտի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանի կառավարությունը մերժել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը` «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքերի համաձայն, օրինագծում ներկայացված էին երեք մոտեցում` անվավեր ճանաչել միջազգային պայմանագիրը, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել: Այս կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ այդ հարցն արդեն լուծված է, եւ 2010 թ. փետրվարի 25-ին Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ է կատարել: Երկրորդ դրույթը վերաբերում է այն բանին, որ Ազգային ժողովը պետք է լիազորություններ ունենա իր վերապահումները արձանագրել միջազգային պայմանագրում եւ մինչեւ այն ուժի մեջ մտնելը` դադարեցնել ստորագրման ընթացակարգը: «Քանի որ ԱԺ լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, հետեւաբար օրենքի շրջանակում ԱԺ-ին լրացուցիչ լիազորություններ տրամադրելն անընդունելի է», - բացատրել է նա: Պատգամավորների երրորդ առաջարկությունը վերաբերում էր այն բանին, որ սահմանվեն այն դեպքերն ու հիմնավորումները, որոնց հիման վրա կարելի լինի դադարեցնել կամ կիրառել վերապահումներ: «Այստեղ հարցը վերաբերում է այն բանին, որ եթե մենք Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում իրավունք ունենանք ընտրողաբար արձանագրել այս կամ այն դեպքը, դրանով մենք միայն կարող ենք սահմանափակել մեր հնարավորությունները. այս մոտեցումը եւս անընդունելի է», - ավելացրել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |