Բեռլինում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը11 մարտի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում։ Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ցուցադրությանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական որպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցադրմանը հաջորդել են ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի եւ ֆիլմի ռեժիսոր Սոլախանի ելույթները։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |