Ներսես Երիցյան. «Շանհայ Էքսպո-2010»-ին Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են![]() 11 մարտի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը 2010 թվականի մարտի 11-ի նիստում փոփոխություններ եւ լրացումներ է ներմուծել, որոնք վերաբերում են «Շանհայ Էքսպո-2010»-ին Հայաստանի պաշտոնական մասնակցությանը: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի եւ ավարտական փուլում են, որի համար տեղում գրանցվել է ,Armenia section of Expo 2010ե ընկերությունը Հայաստնի եւ չինական կողմի մասնակցությամբ: Հայաստանի կառավարությունը 2009թ. հուլիսի 2-ին հաստատել է Հայաստանի մասնակցությամբ միջոցառումների ցանկը: Ցուցահանդեսը տեղի կունենա Չինաստանում մայիսից հոկտեմբեր ամիսներին` «Բարգավաճ քաղաք, բարգավաճ կյանք» կարգախոսով: Ըստ չինական կողմի կանխատեսումների, ցուցահանդես կայցելի շուրջ 100 մլն մարդ: Ակնկալվում է, որ դա կլինի ամենաբազմամարդ ցուցահանդեսը պատմության մեջ: Ցուցահանդեսին կմասնակցի 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ ԱՊՀ երկրները: Հայաստանի մասնակցության համար կհատկացվի 569 մլն դրամ: Այդ գումարը ներառում է տաղավարի ձեւավորման եւ սպասարկման ծախսերը, նյութերի հրատարակման, հուշանվերների գնման, բեռների փոխադրման եւ այլ ծախսեր:Բացի այդ, միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Հայաստանի ազգային օրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |