ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ 4 դեկտեմբերի 2001 - 22:45 AMT PanARMENIAN.Net - 2002 թվականի հունվարին ղարաբաղյան խնդիրը կդառնա Եվրախորհրդի քաղաքական կոմիտեի քննարկման առարկան: Կոմիտեի նիստում կընտրվի ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ զեկուցող, որի կարգավիճակը հավասարազոր կլինի Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին: 2002 թվականի գարնանը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելի ԵԱՀԿ առաքելությունը, որի անդամները կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հաշվետվությունը կազմելու համար: Ենթադրվում է, որ հաշվետվության վերջնական տարբերակը պատրաստ կլինի զեկուցողին ընտրելուց վեց ամիս անց: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |