ԼՂՀ նախագահն ու «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են համատեղ ծրագրերը

ԼՂՀ նախագահն ու «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են համատեղ ծրագրերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է բարերար ու գործարար, «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այնուհետեւ երկրի ղեկավարը եւ բարերարը այցելել են Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել քաղաքի ներդրումային ներուժին:

Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---