Ապրիլի 8-ին կվերաօծվի Ախալցխայի Ծիրա գյուղի Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցին15 մարտի 2010 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ Ախալցխայի Ծիրա գյուղում տեղի կունենա Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցու վերաօծման արարողություն: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռեւս 90-ական թվականերին, որի ընթացքում վերանորոգվել էր եկեղեցու տանիքը: Ծիրա գյուղի բնակիչ Լեւոն Մաթեւոսյանի կազմակերպչական աշխատանքների շնորհիվ 2007 թվականի գարնանից Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցու վերանորգման աշխատանքները նոր թափ ստացան: Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթեւոսյանի նյութական օժանդակության շնորհիվ վերանորոգվել է եկեղեցու հատակը, ինչպես նաեւ բարեկարգվել եկեղեցու ներքին ու արտաքին տեսքը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |