Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում![]() 15 մարտի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը: Անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ եւ ընդլայնմամբ: Փոխադարձաբար կարեւորվել են փորձի փոխանակումը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ու սփյուռքի ոլորտներում եւ համատեղ ծրագրերի մշակումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |