ASHIB-ը հայտարարում է Intel Express դրամական փոխանցումների համակարգով ակցիայի մասին

ASHIB-ը հայտարարում է Intel Express դրամական փոխանցումների համակարգով ակցիայի մասին

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկի (ASHIB) ցանկացած մասնաճյուղերում Intel Express դրամական փոխանցումների համակարգով գումարներ ուղարկող կամ ստացող հաճախորդները կարժանանան միջազգային հեռախոսակապի քարտի:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ակցիային, որը կգործի երկու ամիս` մարտի 15-ից մինչեւ մայիսի 15-ը, մասնակից են համարվում բոլորը` անկախ Intel Express համակարգով կատարած փոխանցման գումարի չափից:

Intel Express-ն ունի 70 000 սպասարկման կետ` աշխարհի շուրջ 150 երկրներում, Արդշինինվեստբանկի հետ համագործակցությունը սկսվել է 2009թ. ամռանից:

Միջազգային դրամական փոխանցումների ոլորտում բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջարտարներից: Արդշինինվեստբանկն այսօր սպասարկում է վեց փոխանցումների համակարգեր եւ այս ոլորտում համագործակցում ռուսական Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ: Շուտով բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել նոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ծառայություններից:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով, բանկում արդեն ձեւավորվել է բարի ավանդույթ` հաճելի անակնկալներ մատուցել դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդներին: «Intel Express-ի հետ իրականացվող այս ակցիան հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին անվճար զրուցել արտերկրում գտնվող իրենց մտերիմների հետ»,- ավելացրել է նա:

Արդշինինվեստբանկը հիմնվել է 2002 թվականի դեկտեմբերին: 2003թ. բանկը ձեռք բերեց «Արդշինբանկ» ԲԲԸ եւ «Արմագրոբանկ» ՓԲԸ ակտիվների ու պարտավորությունների զգալի մասը` նրանց մասնաճյուղային ցանցի հետ միասին: Ներկայումս բանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---