Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից»![]() 15 մարտի 2010 - 21:56 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդրի էությունը, հակամարտության բուն պատճառները եւ բանակցային գործընթացը աղավաղելու փորձերից: Նախ` անհրաժեշտ է արձանագրել, որ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը կողմերը ընդունել են որպես հիմք բանակցությունների համար: Դա 2007 թվականի մադրիդյան փաստաթուղթն է: Միջնորդների կողմից պարբերաբար ներկայացվում են աշխատանքային առաջարկներ, որոնք քանի դեռ համաձայնեցված չեն կողմերի հետ, չեն կարող փոխարինել մադրիդյան փաստաթուղթը: Եթե Ադրբեջանը հերթական անգամ փորձ է կատարում հրաժարվելու մադրիդյան փաստաթղթից, ինչը նա անում էր մեկ տարուց ավելի փաստաթուղթը ընդունելուց հետո, ապա թող հայտարարի դրա մասին», - ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է մեկնաբանել ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այսօրվա հայտարարությունը: Կարգավորման համաձայնեցված սկզբունքներն են` ժողովուրդների ինքնորոշումը, տարածաքային ամբողջականությունը եւ ուժի չկիրառումը: Մինչեւ ձեռք չբերվի համաձայնություն ԼՂ կարգավիճակի հարցում, անհնարին է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքների վերացումը: Եթե Ադրբեջանը իրոք ցանկանում է վերացնել իր իսկ ագրեսիայի հետեւանքները, ապա նա պետք է պատրաստ լինի դուրս բերելու զորքերը իր օկուպացրած ԼՂՀ տարածքներից եւ ապահովել փախստականների վերադարձը, ասել է Շ. Քոչարյանը: «Ադրբեջանը շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը` հայտարարելով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին: Իրականում, խնդիրը կայանում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման եւ դրա դեմ ուժ կիրառած Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի 4 նպատակներից է ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման հարգումը, իսկ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի սկզբունքներից մեկն է այդ նպատակին հասնելու համար: Ադրբեջանը շարունակում է գործել, թե' ՄԱԿ-ի նպատակների, թե' ինքնորոշված ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության դեմ, ինչը հիմնական խոչընդոտն է բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում», - ավարտում է իր մեկնաբանությունը Շավարշ Քոչարյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |