Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Գերմանիա![]() 16 մարտի 2010 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Բեռլին կատարած այցի շրջանակներում հանդիպել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով Գերմանիայի կանցլերի խորհրդական Քրիստոֆ Հոյգսենի հետ եւ նրա հետ քննարկել հարցեր` կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիա կատարելիք այցի հետ: ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեի հետ քննարկել է նաեւ կազմակերպչական հարցեր` կապված նախագահի այցի հետ: Էդվարդ Նալբանդյանը եւ Քրիստոֆ Հոյգսենը քննարկել են նաեւ հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է արտաքին գործերի պետքարտուղար Վոլֆ-Ռուտհարթ Բոռնի հետ եւ քննարկել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարն այցելել է նաեւ Բունդեսթագ, որտեղ հանդիպել է խորհրդարանի արտաքին գործերի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Բունթեստագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից մեծապես ողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնեց, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության ներկա մակարդակը, պատգամավորների միջեւ համագործակցության հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |