Էրդողանը չեղյալ է համարել այցելությունն ԱՄՆ

Էրդողանը չեղյալ է համարել այցելությունն ԱՄՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է համարել այցելությունն ԱՄՆ, որը նախատեսված էր ապրիլի 13-14-ին: Նրա խոսքերով, կառավարությունը որոշում է ընդունել ԱՄՆ ուղարկել կառավարության այլ անդամի:

«Մենք ի սկզբանե չենք նախատեսել պաշտոնական այցելություն ԱՄՆ: Առաջարկություն կար Վաշինգտոնում մասնակցել միջազգային գագաթնաժողովներից մեկին` նվիրված միջուկային էներգետիկային: Մեր գործընկերներից մեկն այնտեղ ներկայացնելու է Թուրքիան: Թե ով է ներկայացնելու, ես այժմ չեմ կարող ասել»,- հաղորդել է վարչապետը, գրում է Hurriyet թերթը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան Վաշինգտոնից ժամանակավորապես ետ է կանչել իր դեսպան Նամիկ Թանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---