Հայաստանը պետք է օգնի Թուրքիայի իսլամացված հայերին վերադառնալ քրիստոնեական հավատին![]() 16 մարտի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երեւանում լույս է տեսել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացումը. գործընթաց եւ հետեւանքներ» գիրքը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը, գրքի ստեղծման համար հիմք են հանդիսացել հեղինակի 4-5 հետազոտական աշխատանքները, որոնք նա իրականացրել է ժամանակակից Թուրքիայի տարբեր գավառներում: Բացի դրանից, թուրքագետի համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել նաեւ թուրքական արխիվները: «Վերջին տարիներին հրատարկվել են թուրքական արխիվների որոշ նյութեր: Բայց դրանց հետ աշխատելու ժամանակ մեր առաջ կանգնում է թուրքական աղբյուրների զտման եւ դրանք հայկական աղբյուրների հետ համեմատելու խնդիրը»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը: Հեղինակի խոսքերով, չնայած նրան, որ գիրքն իրենից գիտական աշխատանք է ներկայացնում, այն գրված է ընթերցողին հասանելի լեզվով: Անդրադառնալով Թուրքիայի ձուլված հայկական բնակչության խնդրին, փորձագետը նշեց, որ այն կարելի է պայմանականորեն բաժանել 2 խմբի` հայեր, որոնք թաքուն շարունակում են մնալ քրիստոնյաներ եւ հայեր, որոնք բռնի կերպով իսլամացվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: «Համաձայն Ազգերի լիգայի եւ ամերիկյան արխիվների տվյալների, Ցեղասպանության ժամանակ իսլամացվել է շուրջ 200 հազար հայ, որոնցից 90 հազարը կարողացել են վերադառնալ քրիստոնեական հավատին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանի աջակցությամբ»,- հաղորդել է Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ իսլամացված հայերը ստիպված են եղել ընդունել իսլամ, եւ կոչ արեց մասնագետներին եւ հասարակությանն ըմբռնումով վերաբերվել այդ հայերին: «Ինձ համար նրանք շարունակում են հայ մնալ, չնայած նրան, որ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ չեն: Թուրքիան, որպես ԵՄ մտնել ցանկացող երկիր, պետք է հանդուրժողաբար մոտենա իր երկրում բնակվող էթնիկակն եւ կրոնական փոքրամասնությանը, իսկ Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի այդ խնդրին եւ փորձի իսլամացած հայերին վերադարձնել քրիստոնեական կրոնին»,- հայտարարել է թուրքագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |