Եռօրյա այցով Հայաստան է այցելել համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը![]() 16 մարտի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում համայն Ռուսիայի եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին դիմավորել են ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ առաքելական եկեղեցու 12 եպիսկոպոսներ, գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Լիտվայի դեսպանները: Օդանավակայանից պատրիարք Կիրիլը ճանապարհվել է Մայր աթոռ սբ Էջմիածին, որտեղ, ինչպես հաղորդում են Մայր աթոռ սբ Էջմիածնի մամլո ծառայությունից, տեղի կունենա ամենայն Ռուսիայի եկեղեցու առաջնորդի ողջույնի հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ Մայր աթոռ սբ Էջմիածնի տաճարում տեղի կունենա Հայ Առաքելական եկեղեցու սբ Գրիգոր Լուսավորչի բարեբեր աջի բերման արարողությունը: Այնուհետեւ պատրիարք Կիրիլը պսակ կդնի 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Էջմիածնի համար Օշականում զոհված ռուս զինվորների հուշարձանին: Երեկոյան պատվիրակությունը ներկա է գտնվելու «Էջմիածին» երիտասարդների տանը տեղի ունենալիք համերգային ծրագրին: Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր նստավայրում կստորագրվի Սերգիեւ Պոսադ եւ Էջմիածին հոգեւոր կենտրոն քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |