ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ՎԱՐԿԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԾԱՄԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Պետական նախարար Քեմալ Դերվիշը հայտարարել է, որ չարժե մեծ հույսեր կապել Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Անկարային խոստացած 10 միլիարդ դոլար վարկի հետ: Նրա խոսքերով` ավելի մեծ հարց է. թույլ կտա արդյոք այդ գումարը դուրս բերել երկիրը այն խորը տնտեսական ճգնաժամից, որում այն հայտնվել է: Հայտնի է, որ խոստացած տասը միլիարդից առնվազն հինգը անմիջապես կվերադարձվեն նախկինում վերցրած վարկերի տոկոսների դիմաց: Այսինքն, Թուրքիան պարտքով փող է վերցնում միայն հին պարտքերը մարելու համար: Դերվիշի կարծիքով, Միջազգային արժութային հիմնադրմի վարկերը իրականում հնարավորություն չեն տա ո`չ ոտքի հանել արդյունաբերությունը, ո`չ նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն, ուրիշ ելք, պարտքերը ավելացնելուց բացի, նա չի տեսնում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---