Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին18 մարտի 2010 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մարտի 15-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ընդունեց քաղաքավարության այցով ՀՀ դեսպանություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։Հանդիպման սկզբում Նիկոլայ Բորդյուժան, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ քաղաքական գործչի եւ դիվանագետի անցած երկարամյա ուղին եւ ձեռք բերած փորձը կօգնեն իր պատասխանատու աշխատանքում եւ կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը։ Դեսպան Եսայանը, ողջունելով հյուրին շնորհակալություն հայտնեց Հայաստանին հասցեագրված ջերմ խոսքերի համար եւ հայտնեց, որ մեծ ուշադրությամբ հետեւում է ՀԱՊ կազմակերպության գործունեությանը եւ գոհունակությամբ նշեց, որ վերջին ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում արվել է լուրջ աշխատանք, մասնավորապես, կարեւորելով ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրումը։ Նիկոլայ Բորդյուժան դեսպանին ներկայացրեց ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկացրեց կազմակերպության առաջնային խնդիրների եւ իրականացվելիք ծրագրերի մասին։ Իր խոսքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց կազմակերպությունում Հայաստանի դերն ու նշանակությունը եւ արդյունավետ աշխատանքը` ընդգծելով Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները։ Դեսպան Եսայանը բարձր գնահատեց Նիկոլայ Բորդյուժայի ակտիվ եւ օպերատիվ աշխատանքը ու անձնական ներդրումը ՀԱՊԿ-ում եւ շնորհավորեց գլխավոր քարտուղարին վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի պետական բարձր պարգեւով` Պատվո շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |