ԹՈՒՐՔԻԱՅԻ ԼԻԲԵՐԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԵՍԻՄ ԹԻԲՈՒԿԸ ԱՍՈՒՄ Է, ՈՐ «ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ30 նոյեմբերի 2001 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Բեսիմ Թիբուկը օրերս հանդես է եկել հայտարարությամբ` Անկարայի ու Երեւանի միջեւ տնտեսական կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, նա հայտարարել է Հայաստանին օգնություն ցույց տալու իր անձնական պատրաստակամության մասին: Թիբուկի այս արտահայտությունները ծայրահեղ դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում: Բաքվում հրատարակվող «Գյունայ» թերթը իր վրդովմունքն է հայտնել այն բանով, որ «Թուրքիայի որոշակի շրջանակներ, հատկապես ձեռներեցներն ու վաճառականները, ձգտում են կապեր հաստատել Հայաստանի հետ»: Ընդ որում` թերթը հիշատակում է մեկ այլ թուրքական գործչի, որը նույնպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման օգտին էր արտահայտվել: «Ստամբուլի քաղաքապետ Էսենույրդ Գյուրբյուզ Չապանը նույնիսկ մեկնել է Հայաստան, այդ երկրի հետ կապեր հաստատելու նպատակով, եւ լինելով այնտեղ, այցելել է «ցեղասպանության զոհերի» անհայտ հուշարձանը»,- գրում է «Գյունայը»:-Իսկ այժմ ահա Բեսիմ Թիբուկը խորհում է այն մասին, թե ինչպես օգնի Հայաստանին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |