Տիգրան Դավթյան. Ֆինանսների նախարարությունը 100%-ով կկատարի իր բոլոր պարտականությունները

Տիգրան Դավթյան. Ֆինանսների նախարարությունը 100%-ով կկատարի իր բոլոր պարտականությունները PanARMENIAN.Net - Մարտի 18-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2009 թվականին հսկիչ-դրամարկղային սարքերի կտրոններով բոնուսներ վճարելու առնչությամբ երկրի կոմբանկերի առջեւ արտականությունները կատարելու համար Հայաստանի Ֆինանսների նախարարությանը 270 մլն դրամ հատկացնելու մասին որոշմանը: «Կատարելով բանկերի առջեւ ստանձնած պարտականությունները` նախարարությունը 100%-ով կկատարի իր բոլոր պարտականությունները»,- հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ կառավարությունն ուշացրել է այդ որոշումը, քանի որ բանկերի կողմից կարող էին որոշակի բողոքներ ստացվել:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---