ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մասնագետների վատթարագույն կանխատեսումներըները իրականացան` Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հաստատել է իր մտադրությունը իջեցնել հում նավթի համաշխարհայրն գները, նավթի արտահանումը կրճատելուց հրաժարվող Ռուսաստանին պատժելու համար: Նավթ արտահանող երկրների կազմակերպության նոր քաղաքականությունը կարող է բերել Ադրբեջանի, ամբողջապես նավթին կապված տնտեսության լիակատար փլուզմանը: Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունում պնդում են, որ մոտ ժամանակներս իրատեսական է նավթի գների անկումը մինչեւ 11 դոլար, իսկ ՆԱԵԿ-ի փորձագետների նախատեսության համաձայն փլուզումը կարող է բերել գների անկմանը մինչեւ 5 դոլար բարելի համար: Նշենք, որ դեռեւս ոչ վաղ անցյալում հում նավթի գինը տատանվում էր 25-ից 28 դոլարի սահմաններում: Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ է նշանակում մի երկրի տնտեսության համար, որի բյուջեի մուտքային մասը 34,7 տոկոսով կազմված է նավթի արտահանումից ստացված հարկերից: Ադրբեջանի Հանրապետության Պետական Ընկերության նախագահ Նատիգ Ալիեւը անկեղծորեն խոստովանել է, որ ստեղծված իրավիճակը ծայրահեղ վատ կանդրադառնա ընկերության հարկային փոխանցումների վրա: Բաքվում արդեն լրջորեն քննարկվում է ընդամենը մի քանի օր առաջ ընդունված հաջորդ տարվա բյուջեի արգելակալանքի անհրաժեշտության մասին հարցը: Հայտնի տնտեսագետ պրոֆեսոր Նազիմ Իմանովը տեղական թերթերից մեկին տրված հարցազրույցում ճգնաժամի սպասվող հետեւանքները գնահատել է որպես աղետ ադրբեջանական տնտեսության ու ամբողջ ադրբեջանական հասարակության համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---