ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿԿՆՔՎԻ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՄՍԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ ԿՈՆՏԱՔՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Երեւան կժամանեն ուկրաինական«Ինտեր Կոնտաքտ» ընկերության ներկայացուցիչները, որոնք Արդյունաբերության ու առեւտրի նախարարության ղեկավարության հետ կստորագրեն պայմանագիր «Նաիրիթ» քիմիական ձեռնարկության 51 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին: Վերահսկիչ փաթեթը կանցնի ուկրաինական կողմին 12 միլիոն դոլար արժեղությամբ լրացուցիչ թողարկված ակցիաների ձեռք բերման միջոցով: Եվս 10

միլիոն դոլար «Ինտեր Կոնտաքտ» ընկերությունը պարտավորվում է ներդնել ներդրումների տեսքով: Սպասվում է, որ արդեն դեկտեմբերի 15-ին պարապուրդի մատնված ձեռնարկությունը նորից կաշխատի: «Նաիրիթի» արտադրանքի մի մասը կիրացվի չինական շուկայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---