ՀԱՕԿ-ը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը18 մարտի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդում Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականը չի մեկնի Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, քանի որ այն վարկանիշային չէ: «ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երեւանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային է: Օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին»,- հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն վարկանիշային է եւ մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |