ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԱԿԻՑԸ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ30 նոյեմբերի 2001 - 22:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը աշխատում է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու վրա: Հովհաննիսյանը կանգնած էր Կարեն Դեմիրճյանի ստեղծած Ժողովրդական կուսակցության ակունքներում, սակայն ՀԺԿ նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, առաջիններից մեկն էր, ով լքեց դրա շարքերը:Նրա օրինակին հետեւեցին ԱԺԿ-ի մոտ մեկ տասնյակ ականավոր գործիչներ, որոնց մեծամասնությունը ներկայումս մասնակցում է Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձեւավորմանը, որի առաջնորդն է Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը: Այսպիսով արդեն կարելի է խոսել ԱԺԿ-ի տրոհման մասին երեք մասերի: Հովհաննիսյանի խոսքերով` նրա ստեղծած կուսակցությունը կաջակցի նախագահին, բայց դեմ կլինի կառավարությանը, որը«կազմված է մարդկանցից, որոնք ի վիճակի չեն իրականացնել պետության ղեկավարի քաղաքական ծրագիրը»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |