Շվեդիան հատուցում է երկրի խորհրդարանի որոշու՞մը19 մարտի 2010 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ոչ միայն քաղաքական, այլեւ նյութական աջակցություն կցուցաբերի Թուրքիայում բարեփոխումների իրականացմանը: Շվեդիայի կառավարության կայքում հրապարակվել է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին հայտարարություն: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ամեն կերպ խրախուսվելու եւ օժանդակվելու է Շվեդիայի կողմից: Հայտարարության մեջ նաեւ կարծիք է արտահայտվում այն մասին, որ Թուրքիային աջակցություն կցուցաբերվի ժողովրդավարության, հավասարության եւ մարդու իրավունքների հարցերում: «Թուրքիան Շվեդիայի կարեւորագույն գործընկերներից մեկն է, եւ այդ երկրում իրականացվող բարեփոխումները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մատնանշվում է, որ Շվեդիան պատրաստ է աջակցել Թուրքիայում ոչ միայն իրավական, այլեւ ժողովրդավարացման գործընթացներում ու փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող նախագծերում կանանց ներգրավման բարեփոխումներում: Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ համագործակցության զարգացման գործունեության համակարգմամբ զբաղվելու է Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալությունն (ԶՄՀԳ) ու Ստամբուլում Շվեդիայի դեսպանությանն առընթեր Թուրք-շվեդական բարեկամության կենտրոնը: ԶՄՀԳ-ն, մասնավորապես, թուրք ուսանողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը նվիրված նախագծերին: Նման նախագծերը կիրականացվեն նաեւ Թուրքիայում` շվեդ ուսանողների մասնակցությամբ, հաղորդում է TRT-Russian-ը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: ![]() ![]() Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |