Calgary Herald. «Թուրքիան միշտ էլ հերքել է Օսմանյան կայսրությունում հայերի պարբերական սպանությունները»20 մարտի 2010 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Նրանք, ովքեր ուզում են, որ իրենց վատ անցյալը ի հայտ չգա, թող հիստերիայի մեջ չընկնեն, երբ նրանց հիշեցնում են այդ անցյալի մասին: Կգա ժամանակ, որ Թուրքիան այդ դասը կսերտի: Աշխարհի ամենաազատ, զարգացած եւ ժողովրդավարական` հիմնականում իսլամական ազգաբնակչություն ունեցող երկրի պահոցում մի մեծ կմախք կա: Վերջերս հենց նա համընդհանուր ուշադրությունը հրավիրեց դրա վրա, թեեւ կնախընտրեր, որ այդ մասին բոլորը մոռանային: Խոսքը Հայերի ցեղասպանության մասին է , գրում է կանադական Calgary Herald թերթը: «Թուրքիան միշտ հերքել է պարբերական սպանությունները եւ նախընտրում էր այդ սպանությունները վերագրել Օսմանյան կայսրության վերջին օրերին երկրում տիրող քաոսին, սակայն պատմական փաստերը հակառակն են վկայում: Նախկինում պատմական արդարությունը պաշտպանում էին տարբեր երկրներ եւ կազմակերպություններ: Վերջին տարիներին դրանց թիվը նկատելիորեն ավելացել է: Երեք շաբաթ առաջ Ցեղասպանությունը ճանաչել է Կատալոնիայի խորհրդարանը: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է բանաձեւ, որը տեղի ունեցած իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Վերջապես, անցյալ շաբաթ Ցեղասպանությունը ճանաչեց նաեւ Շվեդիայի Ռիկսդագը: Թուրքիան դրանց արձագանքեց ինչպես միշտ` հետ կանչեց իր դեսպաններին այդ երկրներից, հետաձգեց միջազգային բոլոր միջոցառումները եւ մռայլորեն ակնարկում էր այն վնասի մասին, որ իբր կրելու են բոլոր այդ երկրները Թուրքիայի հետ հարաբերություններում: Շվեդիայի եւ Մ.Նահանգների կառավարությունները, որ հավանություն չեն տվել իրենց երկրների խորհրդարանների գործողություններին, կարծես հավատում են Թուրքիային: Նրանցից մեկը քվեարկությունը համարում է սխալ, իսկ երկրորդը` ի դեմս Սպիտակ տան, խոստացել է թույլ չտալ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը: Շատերն ասում են, թե իբր Թուրքիային անկյուն մղելով` սարսափելի բաներ կարող են տեղի ունենալ: Ամենաքիչը դա կարող է վնասել Հայաստանի հետ նրա նոր-նոր լավացող հարաբերություններին, ինչը վերջերս, միեւնույն է, փակուղի էր մտել: Այս ամենը դատարկ բաներ են: Կանադան պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 2004 թ.` առանց հետեւանքների, եւ դեռ երկու տասնյակից ավելի պետություններ, նաեւ Հարպերի կառավարությունը հարկ է, որ աշխարհին կոչ անեն իրենց օրինակին հետեւել: Ինչքան ուզում են գոռգոռան թուրքերը, միեւնույն է նրանք իրենք իրենց չեն վնասի` սոսկ պատմությունը խեղաթյուրելու համար իրենց դեմ տրամադրելով ամենահզոր դաշնակիցներին: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցանկությունը միայն փքված ազգայնամոլության եւ թույլ գիտակցության արդյունքը չէ: Թուրքերը վախենում են, որ ստիպված են լինելու հսկայական փոխհատուցում վճարել զոհերի ժառանգներին: Սակայն այդ առումով նրանք կարող են չանհանգստանալ: Ոչ ոք Թուրքիայից ոչինչ չի պատրաստվում պահանջել: Այնպես որ ամեն ինչ ավարտվելու է գրկախառնությամբ եւ ձեռք սեղմումով», - գրել է թերթի մեկնաբան Թիմոթի Ջանուցին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |