Շվեդիայի թուրքերը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ բողոքի ցույց կանցկացնեն

PanARMENIAN.Net - Շվեդիայի թուրքերը խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ բողոքի ցույց կանցկացնեն Ստոկհոլմում: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Սերել Տոր հրապարակում կայանալիք բողոքի ցույցը կկազմակերպեն Շվեդիայի թուրքական ասոցիացիաներն ու դաշնությունները:



Թուրքական արհմիությունների դաշնության նախաահ Հասան Դոլեքն ակնկալում է, որ բողոքի ցույցին կմասնակցեն Շվեդիայում բնակվող բոլոր թուրքերը:



Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---