Թուրք դերասանուհին կոչ է անում ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին22 մարտի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրք դերասանուհի Փելին Բատուն Haberturk ալիքով հեռուստահաղորդման ժամանակ հայտարարեց, որ 1915-ի դեպքերը Ցեղասպանություն են: Այդ մասին հաղորդում է habervitrini.com թուրքական կայքը: Ավելի ուշ նույն հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության պատճառով նա սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ է ստանում: «Ես ոչ հայերի, ոչ թուրքերի, ոչ քրդերի փաստաբանը չեմ: Ես ուղղակի կոչ եմ անում բոլորին ասել ճշմարտությունը տեղի ունեցածի մասին»,- ասել է դերասանուհին: Նա նաեւ հայտարարել է, որ վերջին ժամանակները թուրք ժողովուրդն անհանդուրժող է դարձել` նկատի ունենալով Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից 100 հազար հայերի արտաքսման մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |