Ջոն ՄըքՔեյն. Մենք պետք է դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, բայց միեւնույն ժամանակ առաջ նայենք22 մարտի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր է: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանությունը, բայց, մյուս կողմից պետք է առաջ նայենք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Նրա խոսքերով, ոչ ոք չի կարող մեղադրել ժամանակակից Թուրքիային Հայոց ցեղասպանության համար:«Իհարկե, Ցեղասպանության հարցը կարեւոր է, բայց Թուրքիան մեր դաշնակիցն է եւ գործընկերը եւ նրա աջակցությունը մեզ համար անհրաժեշտ է աշխարհում իսլամական շարժման դեմ պայքարում»,- ասել է սենատորը: Նա ավելացրեց, որ ժողովրդավարությունն աստիճանաբար եւ մեծ տեմպերով զարգանում է Թուրքիայում, հաղորդում է Haberturk.com-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |