Նիդեռլանդների հայերը Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցույց կանցկացնեն22 մարտի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլի 24» կոմիտեն եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը ծրագրում են ապրիլի 20-ին «Հոլանդահայ համագործակցող կազմակերպություններ» անվան տակ Het Plein հրապարակում ցույց կազմակերպել Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net -ի ստացած FAON հայտարարության մեջ, այդ կապակցությամբ Ֆեդերացիան կոչ է անում Նիդեռլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ միասնաբար զանգվածային ցույցի միջոցով զորացնեն պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Նիդեռլանդների կառավարությունից` իրագործել Ռոուվուտի առաջարկությունը, որը միաձայն ընդունվել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2004 թվականին: «Հույժ կարեւոր է, որպեսզի հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտահայտի Հայոց ցեղասպանության եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի հետո գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանության եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խոսելն անգամ դեռեւս համարվում է քրեական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանությունը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնությունը չի կարողացել աներկբա Թուրքիային հստակորեն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դեմ համապատասխան միջոցներ չի կիրառել»,- ասվում է FAON հայտարարության մեջ: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ընդգծում է, որ համաշխարհային հասարակության այս իսկ կեցվածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ: Ցույցի ժամանակ մասնակիցներն Անկարայից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի դրանից, ցուցարարները մտադիր են Նիդեռլանդների իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցել միջազգային օրենքի քաղաք Հաագայում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |