Տիգրան Սարգսյան. Նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները![]() 22 մարտի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «Հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի եւ Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձեւով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Ստեղծելով կառավարարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ` նպատակ ունենք ի մի բերել բոլոր առաջարկությունները եւ ապրիլի 24-ը պատշաճ անցկացնել: Բացի այդ, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի: Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հասկանալի է, որ մեզնից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»,-հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաեւ այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |