Մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն է մեկնելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի  Արաբական Հանրապետություն է մեկնելՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը PanARMENIAN.Net - Նախագահ Բաշարալ Ասադիհրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցովՍիրիայի Արաբական Հանրապետությունէժամանել ՀայաստանիՀանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:



ՍԱՀ Ժողովրդականպալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով ՀՀ նախագահին` Բաշար ալ Ասադը վստահություն է հայտնել, որ նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առկա հարաբերությունների խորացման համար:



Երկու պետությունների ղեկավարներիառանձնազրույցին հաջորդել էպաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:



Հայաստանի ու Սիրիայի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության առկա մակարդակը:



Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհակալություն էհայտնելՍիրիայինախագահին` մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ:

Սերժ Սարգսյաննու Բաշարալ Ասադըանդրադարձել են ՍիրիայիԱրաբական Հանրապետության նախագահի` Երեւան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական գործակցության ծավալը:



Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:



Պաշտոնական այցելությանառաջին օրվա ավարտին նախագահՍերժ Սարգսյաննու Ռիտա Սարգսյանը Դամասկոսիօպերայիթատրոնում ներկակգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանը: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից` ի պատիվ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, ուշ երեկոյան կտրվի պաշոնական ընթրիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---