Մայամիի գերմրցաշարի առաջին խաղը Դավիթ Նալբանդյանն անցկացնելու է Լուկաշ Կուբոտի հետ![]() 23 մարտի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Masters կարգի Sony Ericsson-2010 մրցաշարի հիմնական մենամարտերը մեկնարկում են մարտի 24-ին Մայամիում (ԱՄՆ), մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3, 645, 000 ԱՄՆ դոլար:Այդ օրն իր ելույթները սկսելու է հայկական ծագումով արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նրա մրցակիցն է լինելու Լուկաշ Կուբոտը (Լեհաստան): Երկրորդ շրջանում այդ զույգի հաղթողը մրցելու է Վիկտոր Տրոիցկու հետ (Սերբիա), հաղորդում է gotennis.ru-ն: Նալբանդյանը մրցաշարում խաղում է «հատուկ հրավերով», որին կազմակերպիչներն արժանացրել էին նաեւ իսպանացի Կարլոս Մոյեին, խորվաթ Մարիո Անչիչին, ամերիկացի Ռայան Հարիսոնին եւ ճապոնացի Քեյ Նիշիկորիին: Sony Ericsson-2010 գերմրցաշարը տեղի է ունենում մարտի 23-ից ապրիլի 4-ը: ![]() ![]() Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): «Sony Ericsson Open-2010» Մայամի Մաստերս («Sony Ericsson Open-2010») ամենամյա թենիսի մրցաշար է տղամարդկանց եւ կանանց շարքում, որն անցկացվում է Մայամիի քաղաքամերձ Քեյ Բիսքեյնում: Մրցաշարի անվանումն ըստ հովանավորի` «Sony Ericsson Open»: Դասակարգվում է որպես ATR Մաստերս 1000 Համաշխարհային տուր ATR 2010 Համաշխարհային տուրում եւ որպես WTA պրեմիեր մրցաշար WTA 2010 տուրում: 2009-ից դասակարգվում է որպես ATP 1000 կարգ տղամարդկանց մոտ եւ որպես պրեմիեր մրցաշար կանանց մոտ: Խաղերն ընթանում են մարտին «Tennis Center at Crandon Park» կորտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |