Արմեն Ռուստամյան. «Եթե Բաքուն որեւէ բանի համաձայնում է, ուրեմն դա Հայաստանին ձեռնտու չէ»

Արմեն Ռուստամյան. «Եթե Բաքուն որեւէ բանի համաձայնում է, ուրեմն դա Հայաստանին ձեռնտու չէ» PanARMENIAN.Net - Հայաստանի այսօրվա ղեկավարությունը այն քաղաքականությունը չի վարում, ինչ որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Սա հատկապես վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Եթե այդպես լիներ, ապա Մադրիդյան սկզբունքները չէին բարեփոխվի եւ Ադրբեջանը դրանց չէր համաձայնի», - ասել է նա;

Ռուստամյանի կարծիքով, եթե Բաքուն ինչ-որ բանի համաձայնում է, նշանակում է Հայաստանին դա ձեռնտու չէ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---