«Գանձասարն» ու «Ուլիսը» Հայաստանի Գավաթում ոչ ոքի խաղացին![]() 23 մարտի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին կայացան 2010 թվականի Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումները: «Գանձասարն» ընդունեց «Ուլիսին», իսկ «Փյունիկը»` «Իմպուլսին»:Առաջին հանդիպմանը, որը կայացավ «Գանձասար» մարզադաշտում (Կապան), հաշիվը 47-րդ րոպեին բացեց Արսեն Ավետիսյանը: «Ուլիսը» կարողացավ հավասարեցնել հաշիվը միայն 78 րոպե անց: Պենալտիից գոլ հարվածեց Արտյոմ Ադամյանը: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1: Իսկ «Փյունիկը» Մարկոս Պիզելիի հարվածի շնորհիվ հաղթեց «Իմպուլս» ՖԱ-ին (Դիլիջան) 1:0 հաշվով: Մարտի 24-ին կկայանան Հայաստանի Գավաթի մյուս 2 հանդիպումները: 1/4 եզրափակչում «Միկան» կընդունի «Կիլիկիային», իսկ «Շիրակը»` «Բանանցին»: «Գանձասար» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1963թ. Կապան քաղաքում: Ակումբը խաղում է Հայաստանի Պրեմիեր Լիգայում: Նախքան հայկական ֆուտբոլի էլիտայում հայտնվելը ակումբը ստիպված եղավ երկու տարի ծախսել` խաղալով Առաջին դիվիզիոնում: 2006-ին ակումբը մուտք գործեց Պրեմիեր Լիգա: «Գանձասարը» նաեւ «Գանձասար-2» անունը կրող փոխանորդ թիմ ունի, որը խաղում է Առաջին դիվիզիոնում: 2008 թվականի սեզոնում ակումբն առաջին անգամ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները: «Գանձասարը» Հայաստանի ՍՍՀ չեմպիոն է (1989, 1991) Հայաստանի Առաջնության բրոնզե մեդալակիրն է (2008): «Ուլիս» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 200 թ-ն, որպես «Դինամո` 2000», հետագայում վերանվանվել է «Դինամո-Զենիտ», իսկ 2006 թ-ն` «Ուլիս»: Հետաքրքրական է, որ ակումբը սկսել է իր երթը առաջնության մրցաշարային աղյուսակում միայն 2001 թ-ն, եւ միանգամից Գերագույն Խմբում: 2004 թ-ն թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ընդհանուր 5-դ տեղը: 2008 թվականի սկզբին ակումբի տնօրինության տակ անցավ «Շենգավիթ» ֆուտբոլային դպրոցը: 2009 թվականին «Ուլիսը» բրոնզե մեդալներ նվաճեց Հայաստանի առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |