Բնապահպանական կազմակերպությունն առաջարկում է հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականցման վերաբերյալ

Բնապահպանական կազմակերպությունն առաջարկում է հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականցման վերաբերյալ PanARMENIAN.Net - «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ էներգետիկայի - բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ, տեղեկացնում է ԷկոԼուրը եւ հավելում, որ կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է. «Ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը` մենք եկանք այն եզրակացության, որ նորից ինչ-որ մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզին: Արձանագրության մեջ նշված Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը նախագծի առնչությամբ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել. համայքապետի իրական կարծիքը առ այսօր նախագծի վերաբերյալ կոշտ բացասական է»:



Կազմակերպությունը նաեւ անհանգստացած է տարածաշրջանում տիրող էկոլոգիական ծանր վիճակով, որն առաջացել է ,հանքարդյունաբերական ընկերությունների կողմից իրականցվող բնության եւ բնական պաշարների բարբարոսաբար ոչնչացմանե հետեւանքով, եւ հայտարարում է, որ ջանք չի խնայի, որպեսզի ուրանի ծրագիրը չիրականացվի:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---