Հայաստանի նախաձեռնողական խաղը հիշեցնում է ջերմադինամիկայի երեք հիմնական սկզբունքները![]() 24 մարտի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գործընթացում ստեղծվել է նոր իրավիճակ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն իրենց բավական տարօրինակ են պահում` վերջին ժամանակները փորձելով ուղղակի կամ անուղղակի կերպով խրախուսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի այլընտրանքային ձեւաչափերը: Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանը գործում է բոլորովին հակառակ ուղղությամբ եւ փորձում է ամրապնդել ԵԱՀԿ ՄԽ-ն: «Հավանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները տեղերով փոխվել են»,- ասել է Շահնազարյանը, ավելացնելով, որ եթե նայել ադրբեջանական եւ հայկական կողմերի հայտարարություններին, ապա այնպիսի կարծիք է, որ խոսքը գնում է տարբեր հակամարտությունների մասին: Անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքներին` նա ասաց, որ ի տարբերություն Հայաստանի, որը շարունակում է լռել, Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը: «Ըստ երեւությին Բաքուն չի շտապում հայտարարել, որ Երեւանը հրաժարվել է նորացված Մադրիդյան սկզբունքներից»,- ընդգծել է Դավիթ Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ նորացված սկզբունքներն ավելի ձեռնտու են Ադրբեջանին, քան Հայաստանին: «Ղարաբաղյան հակամարտությունը չեն լուծի ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, այս հարցի լուծման հեռանկրաները պետք է որոնել ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթությունում»,- ասել է Շահնազարյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից` ՀԱԿ անդամն ասաց, որ Հայաստանի համար այս գործընթացում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը նման է ջերմադինամիկայի երեք օրենքներին: «Հայաստանի նախաձեռնողական խաղը հիշեցնում է ջերմադինամիկայի երեք հիմնական սկզբունքները, այսնիքն` հաղթելն անհնար է, առանց կորուստներ նույնպես անհնար է, այս գործընթացից դուրս գալը եւս անհնար է»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը երկրից 100 հազար հայ անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին` նա ասել է, որ այն մանրակրկիտ կերպով մշակված էր: Շահնազարյանի խոսքերով, իր վերջին գործողություններով Թուրքիան կորցրել է բոլոր առավելությունները հայ-թուրքական գործընթացում, եւ նրա համար արդեն պարզ է, որ Հայաստանը պատրաստ է առաջինը վավերացնել Արձանագրությունները, ինչն Անկարայի համար լուրջ հարված կլինի: «Էրդողանն արել է այդ հայտարարությունը, որպեսզի Հայաստանի նախագահը հնարավորություն չունենա առաջինը վավերացնել Արձանագրությունները»,- ասել է Շահնազարյանը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի մտքով անգամ չի անցնում վավերացնել Արձանագրությունները: Մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը` նա ասաց, որ երկիրը գտնվում է ծանր ճգնաժամի մեջ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |